Իր երազանքի հարսանիքը պլանավորելիս Սելեստա Ասլանյանցը սիրահարվել է Թեքսասում գտնվող գեղեցիկ կալվածքին, որը հայտնի է արարողությունների եւ ընդունելությունների համար իր հարմարություններով:

Բայց շուտով նա տեղեկացել է, որ այդ վայրը հարմար չէ իր փեսացուի հայկական ընտանիքի համար, որի կարծիքը եւս ցանկացել է հաշվի առնել: Նրանք հույս են ունեցել, որ արարողությունը կիրականացնի հոգեւորականը, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն եկեղեցում: Նրանք ցանկացել են, որպեսզի հարսանիքին լինի հայկական սնունդ եւ խմիչք, սակայն բանկետային ծառայությունն այդ առումով սահմանափակումներ է ունեցել, բացի այդ, հյուրերի ցուցակը շատ արագ գերազանցել է կալվածքի հնարավորություններին:

Սիրահար զույգը կանգնել է երկընտրանքի առջեւ. երկու հարսանի՞ք անել: Ասլանյանցն ու նրա փեսացու Արսենն, ի վերջո, երկու հարսանիք են արել. մեկն ավանդական հայկական, այնուհետեւ, երկու շաբաթ անց՝ ամերիկյան հարսանիք սիրելի կալվածքում: «Ես չպետք է փորձեի բոլորին միանգամից գոհացնելու մասին»,-ասել է Ասլանյանցը:

Ինչպես հաղորդում է «The Wall Street Journal»-ը, մի շարք պատճառներով, ԱՄՆ-ում շատ զույգեր նախընտրում են երկու հարսանիք անել՝ տարբեր արարողություններով: 2010 թվականին ԱՄՆ-ում բոլոր ամուսնությունների շուրջ 15 տոկոսը գրանցվել է տարբեր ազգությունների եւ ռասաների զույգերի միջեւ, ինչը երկու անգամ ավելի է, քան՝ 1980-ին:

Սպասվում է, որ 2013 թվականին ԱՄՆ-ում տեղղի կունենա ավելի քան 2 մլն հարսանիք, որոնց յուրաքնաչյուրի միջին արժեքը կկազմի 26 հազար դոլար: