Մավրիտանական ՎԱՆ գործակալությունը հաղորդում է Ալժիրում ռազմական ուղղաթիռների կողմից Sonatrach նավթագազային կոնցեռնի բնակելի համալիրի ռմբակոծության հետեւանքով 34 պատանդների մահվան մասին: Հիշեցնենք, որ այդ տարածքում ծայրահեղականները պահում են մի քանի տասնյակ օտարերկրացի պատանդների: Հաղորդվում է նաեւ 15 իսլամիստ գրոհայինների մահվան մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր պատանդների մահվան կամ ազատագրման մասին, ընդ որում տարբեր թվերով՝ 14-ից մինչեւ 20:

Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության մարմիններում իր աղբյուրները, հաղորդել է, որ ազատ է արձակվել 25 օտարերկրացի պատանդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։