Ալժիրում նավթագազային ընկերության տարածքում իսլամիստների գերությունից կարողացել է փախչել 180 ալժիրցի պատանդ, հաղորդում է Reuters-ը: Ալժիրի իշխանությունները հաստատել են, որ բանակը ընկերության տարածքում պատանդների ազատման գործողություն է սկսել, որտեղ ահաբեկիչներն արդեն մի քանի օր պահում են օտարերկրացի եւ տեղացի տասնյակ քաղաքացիների:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մավրիտանական ՎԱՆ գործահալությունը հայտնել էր, որ զոհվել է 34 պատանդ: Նույն աղբյուրը հայտնում է, որ 7 պատանդների հաջողվել է փախչել, որոնցից երկուսն ամերիկացի են, երեքը՝ բելգիացի, մեկը՝ ճապոնացի, եւս մեկը՝ անգլիացի:
AFP-ն վկայակոչելով տեղի APS գործակալությունը, հայտնում է 4 փրկված պատանդի մասին:
Նախօրեին զինված իսլամիստներն Ալժիրում հարձակվել էին BP-ի նավթագազային արդյունաբերական օբյեկտի վրա եւ պատանդ վերցրել ընկերության տեղացի ու օրատերկրյա աշխատակիցներին, պահանջելով դուրս բերել օտարերկրյա զորքը Մալիից: Հիշեցնենք, որ որոշ չճշտված տեղեկություններով, պատանդների մեջ նաեւ ՀՀ քաղաքացի կա:




























