Հետազոտական «Public Policy Polling» կազմակերպությունը  հարցում է անցկացրել  800 ամերիկացիների շրջանում` պարզելու համար, թե ինչ թեմաներն են նրանց հետաքրքում: Պարզվել է, որ քաղաքական գործիչները երկրորդ պլան են մղվել` առաջին տեղը զիջելով խավարասերներին եւ ոջիլներին:

Հանրային կարծիքի հարցումները ցույց են տվել, որ Սպիտակ տան պաշտոնյաններն ավելի քիչ են հետաքրքրում ԱՄՆ քաղաքացիներին, քան կենցաղային միջատները,  եւ անգամ Չինգիզ խանը: Ամերիկացիները նաեւ մտահոգված են ճանապարհների խցանումներով, ինչպես նաեւ օգտագործված մեքենաների գնումով, հաղորդում է  «Ռուսաստանի ձայնը»:

«Մենք կռահում էինք, որ մարդկանց հետաքրքրությունն ընտրությունից հետո նավազել է քաղաքականության նկատմամբ, սակայն չէինք կարող պատկերացնել, որ այս աստիճան: Կոնգրեսի գործունեությունը երբեք այսքան ոչ պոպուլյար չի եղել, որքան հիմա»,-ասել են հետազոտությունների հեղինակները: