Ալժիրի բանակը BP-ին պատկանող նավթագազային ընկերության տարածքում ազատագրել է 600 տեղացի պատանդներին, որտեղ ահաբեկիչները պահում են այդ ընկերության տեղացի եւ օտարերկյա բազմաթիվ աշխատակիցների, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով ալժիրական APS գործակալությունը:
Ավելի վաղ AFP-ն հայտնել էր, որ զինվորականներն գերությունից ազատագրել են 4 օտարերկրացիների՝ երկու բրիտանացի, մեկ ֆրանսիացի եւ մեկ քենիացի: Այլ լրատվամիջոցների տվյալներով՝ ազատագրվել են նաեւ Ֆրանսիայի մեկ քաղաքացուհի եւ Իռլանդիայի մեկ քաղաքացի: Հաղորդվել է, որ գրոհայիններից հաջողվել է փախչել 25 օտարերկրացու:
Միաժամանակ, մավրիտանական ՎԱՆ գործակալության չճշտված տվյալների համաձայն՝ ալժիրական ուղղաթիռներից արձակած կրակահերթերի հետեւանքով զոհվել է 34 օտարերկրացի պատանդ եւ 15 գրոհային: Սակայն, ինչպես հայտնում են France 24 հեռուստաալիքը, պաշտոնական աղբյուրները հերքում են ռմբակոծման մասին լուրը: Չհաստատված է մնում նաեւ տեղեկությունը, որ ահաբեկիչները դեռ պահում են 7 պատանդների:
Միաժամանակ, ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», բրիտանական British Petroleum ընկերությունը հայտարարել է Ալժիրի իր օբյեկտների սպասարկող անձնակզմին երկրից դուրս բերելու մասին:





























