Նյու Յորքի դպրոցներից մեկի առաջին դասարանի աշակերտի պայուսակում լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել: Զենքը բռնագրավել են հետաքննություն անցկացնելու համար, իսկ տղան ոստիկանություն է տարվել՝ զրույցի նպատակով: Քվինսի դպրոցը ժամանակավորապես փակվել է:
Ոստիկանությունը կարծում է, որ տղան քաղաքի հանցախմբերից մեկում ընդգրկված ավագ եղբայր ունի, հայտնում է INFOX.ru-ն:
ԱՄՆ-ում զենքի վաճառքի վերահսկման հարցը հատկապես սրվել է Կոնեկտիկուտի ողբերգությունից հետո, երբ 20-ամյա Ադամ Լանզան դպրոցում սպանել էր 20 երեխայի եւ վեց մեծահասակի` մինչ այդ սպանելով սեփական մորը: Երկու օր առաջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին կոչ էր արել զենքի ձեռքբերման եւ պահպանման կանոնների առավել խիստ սահմանափակումներ սահմանող օրինագիծ ընդունել:



























