Եվրամիությունը վճռել է Մալի ուղարկել իր առաքելությանը, որը կմարզի կառավարական զորքերին, հայտնել է ԵՄարտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:  

Առաջին խումբն աշխատանքը կսկսի արդեն առաջիկա օրերին: ԵՄ-ն Աֆրիկական երկրների ռազմական առաքելությանը նաեւ ֆինանսական աջակցություն կցուցաբերի, իսկ Մալիի բնակիչներին մարդասիրական օգնություն կուղարկվի: Այդ նպատակների համար կհատկացվի 93 միլիոն եվրո: 

Արեւմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական միության անդամ երկրների առաջին զինծառայողները հունվարի 17-ին ժամանել են Մալի: Մալիում Տնտեսական միության զորքերի քանակը 3,3 հազար կլինի, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:

Միջազգային զորքին արդեն հաջողվել է հետ բերել մի քանի գլխավոր քաղաքներ, սակայն իսլամիստները չեն պատրաստվում  հանձնվել: Մալիի պատերազմը կարող է տեւել ամիսներ:

Հունվարի 11-ից Մալիի տարածքում են  Ֆրանսիայի զորքերը: Այժմ երկրում կա 1400 զինծառայող, առաջիկայում մտադիր են նրանց թիվը կրկնապատկել: