Աթենքի վանդալները արմատախիլ են արել Պլատոնի սրբազան ձիթապտղի ծառը, որի ստվերի տակ փիլիսոփան մ.թ.ա. 5-րդ դարում շփվում էր աշակերտների հետ: Ըստ ավանդության՝ դա ձիթապտղի այն 12 ծառերից էր, որոնք աճել էին Աթենաս աստվածուհու նվերից՝ ձիթապտղի սրբազան ծառից:

Ծառը լուրջ վնասվել էր 1970-ական թվականներին, երբ դրան բախվել էր ղեկավարումը կորցրած ավտոբուսը:

Վնասված հատվածը սղոցել եւ տեղադրել էին ագրարային համալսարանի հատուկ ցուցափեղկում:

Մասնագետների կարծիքով՝ չարագործները մի քանիսն են եղել, արմատը մինչեւ 350 կգ էր կշռում, մեկ մարդու ուժերից վեր էր այն տանելը: Ենթադրվում է, վանդալները արմատախիլ են արել որպես վառելափայտ օգտագործելու համար, հայտնում է Նորությունների ռուսական ծառայությունը: