Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ պետքարտուղարության հանձնաժողովի զեկույցը միջազգային կրոնական ազատությունների մասին, որտեղ խոսվում է Չեչնիայում հավատացյալների իրավունքների ոտնահարման մասին:

Քադիրովի հայտարարության համաձայն, որը տարածել է նրա մամուլի ծառայությունը, այդ զեկույցը դիտավորյալ կանխակալ բնույթ է կրում:

«Չի կարելի լրջորեն ընդունել պնդումներն այն մասին, որ Չեչնիայում խախտվում են «չեչենական սուֆիական ավանդույթները... Պետքարտուղարության ի՞նչ գործն է, թե ինչպես ենք մենք աղոթում: Մենք խստորեն հետեւում ենք մեր կրոնի՝ մահմեդականության բոլոր պահանջներին եւ անում ենք դա որովհետեւ մահմեդականներ են, ոչ թե նրա համար, որպեսզի դուր գանք Ամերիկային:

Եթե նույնիսկ այդ հանձնաժողովն օրական 100 զեկույց գրի, մենք աղոթելու ենք, կատարելու ենք Ղուրանի եւ Սուննի Մուհամեդ Մարգարեի (խաղաղություն նրան) բոլոր գրվածքները»,-ասված է Քադիրովի հայտարարության մեջ, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Միաժամանակ Չեչնիայի ղեկավարը մեղադրել է ԱՄՆ-ին ոչ միայն մարդկանց, այլեւ՝ կենդանիների իրավունքները խախտելու մեջ, հիշեցնելով, որ իր ձիու առջեւ խոչընդոտներ են հարուցել ԱՄՆ այցելության ժամանակ:
«Արեցին ամեն ինչ, որպեսզի ձին չմասնակցի մրցավազքին: Միակ պատճառը վարկանիշային ձիարշավորդի մասնակցությունը ձախողելն էր: Ձին հաղթեց, դե թող հիմա նրան էլ թույլ չտան ԱՄՆ, թող փակեն նրա «վիզան»,-հայտարարել է Քադիրովը: