Պակիստանի դատարանը 2011թ. Ֆայսալաբադում 48 մարդու կյանք խլած ահաբեկչության կազմակերպման համար 48 մահվան դատավճիռ է կայացրել ծայրահեղական ահաբեկչի նկատմամբ:

Աքիլը, որը հայտնի է «դոկտոր Ուսման» մականվամբ, դատապարտվել է նաեւ 110 տարվա բանտարկության: Նա  նաեւ 100 մլն պակիստանյան ռուփի (մոտ մեկ մլն դոլար) տուգանք կվճարի, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հնդկական լրատվամիջոցներին: Գործով մեկ այլ մեղադրյալ՝ Աբդուլ Ռեհմանը, ազատվել է ապացույցների անբավարարության պատճառով:

Ֆայսալաբադում 2011թ. մարտի 8-ին պայթեցվել էր ականապատ ավտոմեքենան, 48 մարդ զոհվել, 100-ից ավելին տուժել էին: Պայթյունը որոտացել էր իրավապահ մարմինների վարչական շենքին հարակից գազալցակայանում: