Հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգերը ռազմական հերթապահության են անցնելու Ռումինիայում՝ հինգ տարի անց: Այդ մասին փետրվարի 4-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրուոլին:
«Ռումինիայի որոշումն՝ իր տարածքում տեղակայել SM-3 հրթիռները, Եվրոպային պաշտպանող նախագծի զարգացման եւ աճի ուղղությամբ մեր ռազմավարության արտացոլումն է»,- հայտարարել է Քրոուլին՝ նկատելով, որ այդ երկրի կայացրած որոշումը կամրապնդի հակահրթիռային պաշտպանությունը Եվրոպայի հարավում:
Պետքարտուղարի օգնականը նաեւ հայտնել է, որ ՀՀՊ համակարգերը, որ նախատեսվում է տեղադրել Ռումինիայի տարածքում, տեղադրվելու են նաեւ Սեւ ծովում: Քրոուլին միաժամանակ նշել է, որ համակարգերն ուղղված չեն Ռուսաստանի դեմ, այլ իրանական հնարավոր հարձակման:
Նա հավելել է նաեւ, որ բանակցություններ են վարվում մյուս երկրների հետ, օրինակ՝ շարունակվում են բանակցությունները Լեհաստանի հետ:
Հիշեցնենք, որ Տրայան Բասեսկուն փետրվարի 4-ին հայտարարել է, որ Ռումինիան համաձայն է իր տարածքում տեղակայել ԱՄՆ-ի հետապնդման համակարգերն ու հրթիռները:




























