ԱՄՆ Միչիգան նահանգում բանտից նոր դուրս եկած եւ կրկին մի շարք հանցագործություններ գործած հանցագործի հետապնդման գործընթացը նման է եղել սուր սյուժե ունեցող թրիլերի. Բռնաբարություն, մահափորձ, հրդեհ, մեքենայի գողություն, եւ նույնիսկ Facebook սոցկայքում թողնված գրություն:
Էրիկ Ռամսին նախ բռնաբարել է ուսանողուհուն, որին նա տուն պետք է հասցներ: Ապա սպառնացել է կրակել ատրճանակից: Աղջիկը` ընտրելով ճիշտ պահը, դուրս է պրծել մեքենայից եւ թաքնվել է պատահած առաջին տանը, որտեղ նրան ներս են թողել:
Ռամսին հետեւել է նրան, փորձել է տուն ներխուժել, ապա այն ցողել է բենզինով եւ այրել: Աղջիկն ոստիկանություն է կանչել: Իրավապահները սկսել են հետապնդել Ռամսիին: Ոստիկաններից մեկը փորձել է կտրել Ռամսիի ճանապարհը, որը սակայն, հաջողացրել է դուրս գալ եւ գրեթե միանգամից գողանալով եւս մեկ բեռնատար մեքենա, կրկին փախուստի է դիմել, հայտնում է «Վեստի.ռու»-ն:
Բայց շուտով, ոստիկանները հասել են նրան: Փոխհրաձգություն է սկսվել: Ռամսին հասցրել է թարմացնել Facebook-ի իր էջը` գրելով. «Ընկերներ, թվում է` ինձ հիմա կսպանեն»: Եւ նա ճիշտ էր:





























