Մեքսիկայի հյուսիսային Դուրանգո նահանգում հանցավոր խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով 158 ոստիկանի են ձերբակալել: Ձերբակալվել են նաեւ նահանգի երկու քաղաքներում ` Գոմես Պալասիոյում եւ Լերդոյում հասարակական կարգի համար պատասխանատու պաշտոնյաներ:

Ձերբակալվածների ճակատագիրը կորոշվի առաջիկա 48 ժամում: Նրանք կամ ազատ կարձակվեն կամ մեղադրանք կառաջադրվի, տեղեկացնում է  BBC-ին:

Իրավապահների նման մեծաթիվ ձերբակալությունը տեղի է ունեցել տարածաշրջանում աճող բանդիտիզմի համապատկերում: Բացի այդ, Դուրանգոյում  գործում է  «դել Պասիֆիկո» թմրակարտելը, որը դաժան պայքար է մղում «Լոս Զետաս» խմբավորման դեմ: