Ճապոնական ավտոարատադրող «Honda Motor»-ը հայտարարել է ԱՄՆ-ից եւ Կանադայից  տարբեր մոդելի 777 հազ. ավտոմեքենա ետ կանչելու մասին:   Պատճառը  անվտանգության բարձիկների համակարգի հնարավոր թերությունն է:

Ետ կկանչվեն  2011-2013 թթ. արտադրության «Honda Odyssey» եւ  2009-2013 թթ. «Honda Pilot»-ները: Գոծընթացը կմեկնարկի փետրվարի կեսերին, հաղորդում է   Firstnews-ը:

Թերությունը վերաբերում է վարորդի անվտանգության բարձիկի ոչ ճիշտ ամրացմանը, ինչը կարող է հանգեցնել ողջ համակարգի ոչ ճիշտ աշխատանքին եւ հնարավոր պատահարների պատճառ դառնալ: Ներկայումս սակայն  այդ թերության պատճառով ոչ մի պատահար չի արձանագրվել:

Հաղորդվում է, որ ետ կանչման ենթակա մեքենաները ճապոնական շուկա չեն մտել, սակայն ԱՄՆ-ից եւ Կանադայից բացի այլ երկրներում եղել են, թե ոչ` չի նշվում: