Շոտլանդիայի արեւելյան ափերին ափամերձ արգելոցի շրջանում հայտնվել է կենդանական ճարպերի չորս հսկայական կույտ: Ենթադրվում է, որ ճարպը հսկայական տակառների մեջ գտնվել է անգլիական նավում, որը խորտակվել է գերմանական ավիացիայի կողմից երկրորդ համաշխարհայինի տարիներին:  

Տակառաները, որոնց մեջ պահվել էր ճարպը, փտել են ջրի տակ` թույլ տալով կենդանական ճարպին բարձրանալ ջրի մակերես, հաղորդում է «Գոլոս Ռոսիի»-ն:

Արգելոցի ղեկավարությունը հավաստիացրել է, որ տեղի թռչուններն ու շները`փորձելով նրա համն ու համոզվելով նրա ուտելիության մեջ` հիացել են անսպասելի հայտնված մթերքով: