Ձախ հայացքներով հայտնի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, լեզվաբան, փիլիսոփա Նոամ Հոմսկին, հունվարի 18-ին Թուրքիայի Բոսֆորի համալասարանում ելույթ ունենալիս հիշատակել է Հրանտ Դինքին՝ անվանելով նրան՝ «ազատության քաջամարտիկ նահատակ»։
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը Հոմսկին Թուրքիայի կառավարությանը խորհուրդ է տվել ավարտել պատերազմը քրդերի հետ, հատկապես որ հարցը կարգավորելու լավ հնարավորություն է ստեղծվել։ «Թուրքիան պետք է գտնի իր տեղը, եթե իհարկե նա կարող է բուժել ներքին վերքերը, որոնցից ամենաարյունալին, բազմամյա քրդական հարցն է։ Թվում է, որ որոշ իրական հնարավորություններ ընձեռնվել են, եթե հաշվի ենք առնում վերջին բանակցությունները՝ չնայած հանգամանքին, որ փորձում են դրանք տապալել»,- ասել ՝ նա՝ նկատի ունենալով վերջերս Փարիզում քուրդ ակտիվիստուհիների սպանությունը։ Հոմսկին նաեւ քննադատել է, Թուրքիայում լրագրողների, եւ հատկապես քուրդ լրագրողների բանտարկության փաստերը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին, թուրք ազգայնականների կողմից։





























