NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է «The Palm Beach Daily News» պարբերականում հրապարակված Շերիլ Բլեկերբայի հադվածը` Սինգապուրի «Raffles» հյուրանոցի մասին.
Սինգապուրում վերջին վագրը սպանվել է «Raffles» հյուրանոցի բիլիարդի սեղանի տակ` 1902 թ-ին: Այս պատմությունը լեգենդ է եւ շատ լեգենդներ են հիշվում, երբ խոսվում է «Raffles» հյուրանոցի մաիսն: Բրիտանացի գրող Սոմերսեթ Մոեմն ասել է, որ հյուրանոցը «մարմնավորում է էկզոտիկ Արեւելքի բոլոր լեգենդները»:
Հյուրանոցի պատմությունը ժամանակակից Սինգապուրի պատմություն է : Հյուրանոցը կառուցվել է 1887թ-ին պարսկահայ եղբայրներին կողմից: Համեստ 10-սենյականոց իջեւանատնից այն վերածել է շքեղ, իտալական ոճի հյուրանոցի, որը հայտնի է ողջ աշխարհում: Անգլիացի գրող Ջոզեֆ Կոնրադը այն համարել է «օդային, ինչպես թռչնի վանդակը»:
«Raffles»-ը գրավում է թագավորական ընտանիքի անդամներին, ամերիկան եւ եվրոպական դերասնների եւ հայտնի գրողների: Այստեղ են եղել Էռնեստ Հեմինգուեյն ու Նոել Կաուարդը: Պետությունների ղեկավարաներն ու թագավորական ընտանիքի անդամները նախկինի պես գալիս են այստեղ: Արքայազն Ուիլյամն ու Քեմբրիջի դքսուհին այստեղ էին իջեւանել անցած սեպտեմբերին` Հարավարեւելյան Ասիա շրջագայության ժամանակ, ինչն էլ համընկավ հյուրանոցի 125-ամյակի հետ:





























