Ալժիրի բանակի գործողություններից չորս օր առաջ, ահաբեկիչների կողմից գրավված Ին Ամենաս գազային գործարանում 25-27 պատանդ է զոհվել: Այդ մասին հունվարի 19 –ին հայտնել են Եգիպտոսի լրատվամիջոցները` վկայակոչելով Ալժիրի անվտանգության ուժերի ներկայացուցչին: Ավելի վաղ հաղորդվում էր 12 պատանդի մահվան մասին:
Հիշեցնենք, որ հունվարի 16 –ին ծայրահեղականները Ին Ամենաս քաղաքի մոտ գտնվող գազավերամշակման գործարանում պատանդ էին վերցրել աշխատակիցներին: Հունվարի 19-ին իրականացվել էր նրանց ազատագրման օպերացիան:




























