Բարաք Օբաման կիրակի երկրորդ անգամ նախագահական երդում կտա. մասնավոր արարողությունը տեղի կունենա Սպիտակ տանը կեսօրին մոտ (երեւանյան ժամանակով ժամը 21:00-ին):

Ներկա կլինեն միայն պետության ղեկավարի ընտանիքի անդամները, վարչակազմի որոշ աշխատակիցներ եւ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ով նույնպես պետք է երդում տա: Արարողությանը ներկա կլինեն նաեւ Սպիտակ տան գործունեությունը լուսաբանող լրագրողները: Արարողությունից առաջ Օբաման ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին, իսկ երեկոյան փոխնախագահի հետ ելույթով հանդես կգան երդմնակալության ընդունելությանը:

Մնացած բոլոր պաշտոնական արարողությունները տեղի կունենան երկուշաբթի: Սա պայմանավորված է նրանով, որ հունվարի 20-ը, երբ Սահմանադրության համաձայն նախագահը պետք է երդում տա, համընկել է  կիրակի օրվա հետ: Հենց այդ պատճառով էլ Օբաման ստիպված կլինի երկու անգամ երդվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: