ԱՄՆ-ը պատրաստ է Ալժիրին ցանկացած անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, շաբաթ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` կապված Ալժիրի հատուկ ծառայությունների կողմից պատանդների ազատագրման գործողությունների հետ, որոնց իսլամիստնրը պահում էին գազավերամշակման գործարանում:

Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը ամենավճռական  կերպով դատապարտում է Ալժիրում ահաբեկիչների գործողությունները:

«Այս հարձակումը եւս մեկ հիշեցում է այն վտանգի մասին, որը ներկայացնում են «Ալ Քաիդան» եւ մյուս զինված խմբավորումները Աֆրիկայի հյուսիսում»,-ընդգծել է Օբաման:

Շաբաթ օրը Ալժիրի հատուկ նշանակության ջոկատներն իրականացրել էին պատանդների ազտագրման գործողությունների վերջին փուլը: Օպերացիայի ընթացքում զոհվել էր 11 գրոհային:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մինչ ալժիրյան բանակի գործողությունները, սպանվել էր 25 – 27 պատնադ: