Ավստրիայում հունվարի 20-ին հանրաքվե է անցկացվում` զարակոչը չեղյալ համարելու եւ պրոֆեսիոնալ զինված ուժեր ստեղծելու հարցով:
Այս հարցը պառակտել է կառավարող կոալիցիան: Սոցիալ-դեմոկրատները հայտարարում են, որ պրոֆեսիոնալ բանակն ավելի արդյունավետ կլինի, այն դեպքում, երբ պահպանողական Ժողովրդական կուսակցությունը ցանկանում է պահպանել զորակոչը:
Քննադատները պնդում են, որ զորակոչի չեղյալ հայտարարումը ավստրալական բանակը կմոտեցնի ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակների կառուցվածքին, ինչը ժամանակի հետ կհանգեցնի Ավստրիայի` չեզոքության քաղաքականությանից հրաժարման:





























