Բարաք Օբաման կիրակի պաշտոնապես ստանձնել է նախագահությունը: Մասնավոր արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը տեղական ժամանակով ժամը 11.55-ին: Համաձայն Սահմանադրության` հենց հունվարի 20-ին, ժամը 12:00-ին է ավարտվում Օբամայի նախագահության առաջին ժամկետը: Արարողությանը մասնակցել են միայն նախագահի ընտանիքի անդամները, վարչակազմի մի քանի աշխատակիցներ եւ փոխնախագահ Ջո Բայդենը, ով նույնպես երդում էր տվել այս առավոտ:
«Ես` Բարաք Հուսեյն Օբամաս, հանդիսավոր երդվում եմ, որ ազնվորեն կկատարեմ Միացյալ Նահանգների նախագահի պարտավորությունները, եւ ուժերիս չափով, կպահպանեմ եւ կպաշտպանեմ ԱՄՆ սահմանադրությունը: Թող Աստված օգնական լինի ինձ»,-ասել է 44-ամյա Օբաման` ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























