ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը աշխատանքի է տեղավորվել ամերիկյան CBS լրատվական հեռուստաընկերությունում: Ըստ ընկերության նախագահ Դեյվիդ Ռոդսի` նրա քաղաքական մեծ փորձը կօգտագործվի հեռուստաալիքի հաղորդումներում` Ամերիկայի առջեւ դրված արտասահմանյան եւ երկրի ներքին հարցերը քննարկելու համար, հաղորդում է vesti.ru-ն:
Քոնդոլիսա Ռայսը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2005 թվականի հունվարից մինչեւ 2009 թվականի հունվար ամիսը: Նա դարձել է ԱՄՆ նախագահին ազգային անվտանգության բնագավառի օգնականի պաշտոնում առաջին կինը եւ ԱՄՆ առաջին սեւամորթ կին պետքարտուղարը: Նա նաեւ Մադլեն Օլբրայթից հետո եղել է երկրորդ կինը, որն ամերիկյան գերատեսչությունում այդքան բարձր պաշտոն է զբաղեցրել:




























