Մոսկվայում կալանավորվել է հայազգի 50-ամյա «օրենքով գող» Օլեգ Միքայելյանը, որը քրեական միջավայրում առավել հայտնի է Օլեժկա Աշխաբադսկի մականունով:

Ըստ «Պրայմ Կրայմ»-ի` քրեական հեղինակությանը կալանավորել են հունվարի 18-ին, Մոսկվայի Հարավային Բուտովո տարածաշրջանում` ներգաղթի օրենսդրությունը խախտելու համար:

Ավելի վաղ «Պրեստուպնայա Ռոսիա» պարբերականը հայտնել էր, որ Օլեժկա Աշխաբադսկին ազատվել էր Չելյաբինսկ երկրամասի գաղութից: 2007 թվականին Օլեգ Միքայելյանը մեղավոր է ճանաչվել թմրանյութի ու զենքի եւ զինամթերքի անօրինական ձեռքբերման եւ պահելու համար, եւ դատապարտվել է 7 տարի ազատազրկման ուղղիչ գաղութում: