Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է բանտերում կտտանքների եւ բռնությունների նոր տեսագրությունների գոյության մասին: Այժմ կատարվում է քննություն:
«Մենք ունենք տվյալներ, որոնք կարող են ցնցել մարդկանց: Պատկերացրեք, բանտարկյալին ստիպում են դիտել իր ընտանիքի անդամի բռնաբարությունը: Պատկերացրեք, մարդուն մինչեւ վիզը թաղում են հողում եւ իրենց կարիքները հոգում նրա գլխին», - պատմել է գլխավոր դատախազը, հայտնում է «Գռուզիա օնլայնը»:
Վերջերս Վրաստան վերադարձած աղմկահարույց տեսագրությունների հեղինակ Վլադիմիր Բեդուկաձեն հայտարարել է, որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան անձամբ է բռնաբարել բանտարկյալներին, հայտնում է «GHN»-ը:





























