ՀՀ  ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլորավտոճանապարհները, լեռնանցքներըհիմնականում անցանելի են, տեղ-տեղառկա է մերկասառույց:

Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ,Գեղարքունիքի մարզի Բերդ –Ճամբարակ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք – Քարվաճառ (ԼՂՀ), Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի միջհամայնքայինավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցողավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: