Իսրայելում սկսվել են երկրի խորհրդարանի՝ Կնեսետի ընտրությունները: Տեղական ժամանակով ժամը 7:00-ին բացվել են ընտրատեղամասերը (9:00 Երեւանի ժամանակով):

Երկրում խստացվել են անվտանգության միջոցառումները, կարգուկանոնին կհետեւի 20 հազարից ավելի ոստիկան, հայտնում է rbc-ն: Ընտրություններին կուսակցական 32 ցուցակ է մասնակցում, ամեն ցուցակին համապատասխանում են եբրայական այբուբենի որոշակի տառեր, որոնց միջոցով կատարվում է քվեարկությունը, գրում է «Կուրսորը»:

Սպասվում է, որ Բենիամին Նեթանյահուին կհաջողվի պահպանել վարչապետի պաշտոնը, նշում է  jewish.ru-ն:

Ըստ հարցումների՝ Նեթանյահուի «Լիկուդա» եւ «Մեր տուն Իսրայել» կուսակցությունների դաշինքը նոր Կնեսետում 32 տեղ կստանա: Եթե դա կատարվի, Նեթանյահուն կարող է  61- 67 պատգամավորների աջակցություն ստանալ եւ կառավարություն ձեւավորել, որը նոր ուղղություն կորդեգրի: Մասնավորապես, առավել կոշտ քաղաքականություն կտարվի Իրանի եւ Պաղեստինի նկատմամբ:

Իսրայելի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 5,65 մլն մարդ: