Նյու Յորքում զենքի ազատ վաճառքի դեմ բողոքի ցույց է անցկացվել: «Միլիոնավոր մայրեր կողմ են զենքի վերահսկողության խստացմանը» հասարակական  շարժման  մոտ 400 մասնակիցներ ընթացել են Բրուքլինի կամրջով՝ կոչ անելով հետեւել Նյու Յորք նահանգի օրինակին:

Նման ցույցեր կանցկացվեն նաեւ ամերիկյան այլ քաղաքներում, գրում է  «Ռոսբալտը»: Ցուցարարները պահանջում էին, որպեսզի Կոնգրեսը խստացնի հրազենի շրջանառության հանդեպ հսկողությունը:

«Միլիոնավոր մայրեր կողմ են զենքի վերահսկողության խստացմանը» շարժումը ստեղծվել էր Նյութաունի Սենդի Հուկ դպրոցի ողբերգության հաջորդ օրը:

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու  Կուոմոն զենքի շրջանառության վերահսկողության ԱՄՆ-ի ամենախիստ օրենքներից մեկն էր ստորագրել: