Ռուսական Pussy Riot խմբին, որի մասնակիցները իրենց պատիժն են կրում բանտում, բրիտանական New Musical Express ամսագրի մրցանակին են առաջադրել:
Աղջիկները միանգամից երկու անվանակարգերում են մրցանակի հավակնում՝ «Տարվա երաժշտական պահ» եւ «Տարվա հերոս»:
«Տարվա երաժշտական պահ» անվանակարգում նրանց մրցակիցն են The Rolling Stones-ը՝ լոնդոնյան O2 Arena-ում ելույթի համար, Դեւիդ Բոուի վերադարձը, Heaton Park-ում The Stone Roses-ի ելույթը, Լոնդոնի Օլիմպիադայի բացման արարողությունը եւ Green Day-ի ելույթը Ռեդինգի փառատոնում, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
«Տարվա հերոս» անվանակարգում Pussy Riot-ը կմրցի Դեւիդ Բոուիի, երկրորդ ժամկետում վերընտրված նախագահ Բարաք Օբամայի, «Տուր դը Ֆրանս»-ում հաղթած հեծանվորդ Բրեդլի Ուիգինսի, երաժիշտներ Ֆրենկ Օուշենի եւ Դեյվ Գրոլի հետ:
Հաղթողները կորոշվեն ամսագրի կայքում անցկացվող քվեարկությամբ, իսկ NME Awards մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 27-ին Լոնդոնում:





























