Եվրահանձնաժողովի խորհրդարանական վեհաժողովում  (ԵԽԽՎ) հունվարի 23-ին կքննարկվեն Ադրբեջանի մասին երկու զեկույցները: Քննարկման նախօրեին եվրոպական ոչ առեւտրային «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (European Stability Initiative) կազմակերպությունը հրապարակել է փաստաթղթի վերաբերյալ իր եզրահանգումը՝ «Ադրբեջանի հարցերով դիտարկում անցկացնելիս կամ՝ ինչու պետք է հրաժարական տա Պեդրո Ագրամունտը» վերնագրով:

Վերլուծաբանները մանրամասն անդրադարձել  են Ալիեւի վարչակարգի հանդեպ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում Ադրբեջանի հարցով համազեկուցող Պեդրո Արգամունտի վերաբերմունքին:

«Նա սկզբից ի վեր Ալիեւի վարչակարգի պաշտպաններից էր», - ասված է զեկույցում:

Այնուհետեւ վերլուծաբանները մեջբերում են զեկույցում պարունակվող մի շարք մեղմ ձեւակերպումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Ըստ նրանց՝ Ագրամունտի զեկույցը «պարզ ճշմարտությունը քողարկելու» փորձ է: «Դեռ տասը տարի առաջ իրավիճակն Ադրբեջանում սարսափելի էր, իսկ այժմ ավելի վատ է»,- գրում են վերլուծաբանները:

Ընդ որում Ագրամունտի զեկույցում  դա այնքան էլ նկատելի չէ: Այսպես, օրինակ,  ամբողջ զեկույցում ոչ մի խոսք չկա, որ Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղբանտարկյալների գոյությունը, եւ խոչընդոտում ԵԽԽՎ համազեկուցող Քրիստոֆ Շտրասերի այցը Բաքու: 

Ագրամունտն իր զեկույցում նշում է, որ «աննախադեպ ճնշման» է ենթարկվել միայն Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, որոնք էլ հարուցել են զեկուցողի զայրույթը: 

Ամփոփելով՝ եվրոպացի վերլուծաբաններն Ագրամունտին կոչ են անում հրաժարական տալ: