Իրաքում ահաբեկչությունների նոր շարքը 17 մարդու կյանք է խլել, 50-ից ավելի մարդ վիրավոր է:

Նախնական տվյալով՝ Բաղդադից 25 կմ հեռու տեղակայված անցակետի մոտ պայթել է ականապատ ավտոմեքենան, զոհվել է երկու զինծառայող եւ երեք խաղաղ բնակիչ:

Ավելի ուշ մեկ այլ ավտոմեքենա պայթեցվել է մայրաքաղաքի հյուսիսի անցակետի մոտ: Զոհվել է վեց մարդ, հայտնում է «Գոլոս Ռոսիի»-ն:

Պայթյուն է որոտացել նաեւ Բաղդադի հյուսիս-արեւմուտքում, զոհվել է չորս մարդ: Ողբերգության մանրամասները չեն հստակեցվում: