Էրիտրեայի կառավարությունը հայտարարել է, որ երկրում եւ մայրաքաղաք Ասմարում դրությունը կայուն է, խռովություններ եւ խռովարարներ չկան: Նախագահի վարչակազմի ղեկավար Իսայասա Աֆեվորկին Agence France-Presse-ի հետ հարցազրույցի ժամանակ հավաստիացրել է, որ երկրում լիակատար խաղաղություն է, « այնպես ինչպես երեկ էր»: Այլ մանրամասներ երկրում եւ մայրաքաղաքում կատարվածի մասին նա չի ասել:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ զինվորականներից բաղկացած խռովարար խմբերը գրոհել եւ իրենց հսկողության տակ են առել երկրի տեղեկատվական նախարարության շենքը, պետական ռադիոյի եւ հեռուստաընկերության գլխավոր գրասնենյակները:
Մինչ հեռարձակման դադարեցումը, հեռուստաընկերության ղեկավարին ստիպել են եթերում կարդալ քաղաքական ներման եւ1997 թվականի սահմանադրության` ուժի մեջ մտնելու մասին հայտարարությունները: Ներքեւում նրանց շրջապատել էին զինվորականները, որոնք մայրաքաղաք Ասմար էին մտցրել տանկերը:
Ընդդիմադիրները հայտարարել են, որ հրամանատարը հանձնվել է իշխանություններին, երբ նրանք համաձայնվել են կատարել նրա պայմանները: Թե ինչ պայմաններ են նրանք ի նկատի ունեցել` հայտնի չէ: Բազմաթիվ աղբյուրների տվյալներով` նախարարության գրավման ժամանակ , ներսում է գտվել նաեւ նախագահի աղջիկը, ինչը եւ թույլ է տվել հասնել փոխզիջումների եւ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Հեռուստաընկերությունը եւ ռադիոն արդեն վերսկսել են իրենց աշխատանքները, հաղորդում է «Լենտա.ռու»-ն:
Չհաստատված տվյալներով` գրոհը ղեկավարել է հարեւան Եթովպիայից անկախանալու համար մղված պատերազմում հերոս համարվող էրիտրեական բանակի հրամանատարներից մեկը` Սալեհ Օսմանը:





























