Հայ-ամերիկյան «The California Courier» թերթի թերթի խմբագիր, ԱՄՆ-ի Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ 63-ամյա Հարութ Սասունյանը ինսուլտ է տարել…

Հայ-ամերիկյան «The California Courier» թերթի թերթի խմբագիր, ԱՄՆ-ի Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ 63-ամյա Հարութ Սասունյանը նախորդ  շաբաթ ինսուլտ է տարել: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, աջ ոտքը կաթվածահար վիճակում է: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» ֆրանսիական ամսագիրը:

Նշենք, ամերիկահայ գրող, հասարակական գործիչ եւ «The California Courier»-ի խմբագիր Հարութ Սասունյանը ծնվել է 1950թ. Հալեպում (Սիրիա): Նա 10 տարի Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ծառայել է որպես Մարդու իրավունքների ոչ կառավարական պատվիրակ ՝ կարեւոր դեր կատարելով 1985թ. ՄԱԿ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: