Ուզբեկստանը հունվարի 21-ից միակողմանիորեն փակել է Ղրղըզստանի հետ սահմանակից երկաթգծերի անցակետերը: Ուզբեկստանը հավաստիացրել է, որ երկաթուղային անցակետերից մեկը` Կարասուուն փակվել է տեխնիկական պատճառներով:
Ավելի վաղ Ղրղըզստանը փակել էր Ուզբեկստանի սահմանին կից մի շարք ավտոճանապարհային անցակետեր: Ուզբեկական կողմն իր հերթին սահմանափակել է երթեւեկությունն իր սահմանով (ղրղըզներին մասնավորապես թույլատրվում էր մտնել ուզբեկստան միայն այն դեպքում, եթե դա տրանզիտ ուղեւորության համար է), հաղորդում է «Նովոստի»-ն:
Սահմանափակումները հետեւել են ուզբեկական Սոխ անկլավում հակամարտությանը, որը տեղակայված է Ղրղըզստանի Բատկենսկի տարածաշրջանում: Հիշեցնենք, որ հունվարի սկզբին անկլավայի բնակիչները` դժգոհ լինելով իրենց սահմանի էլեկտրափոխանցման գծերի հաղորդումից` հարձակվել են Ղրղըզստանի սահմանապահների վրա: Բախում է տեղի ունեցել, որի ընթացքում սահմանապահները կրակ են բացել, եւ նրանց դիմադրող մի քանի քաղաքացիներ վիրավորվել են: Դրանից հետո ուզբեկական գյուղի բնակիչները հարեւան Չարբակ ղրղըզական գյուղից մի քանի տասնայկ պատանդներ են առեւանգել: Ավելի ուշ պատանդներն ազատ են արձակվել:





























