Ինչ տեսնում են «հայկական սառնարանում», փորձում են տանել Չինաստան:  Տրաշխարհիկ մրգերի նկատմամբ բարենպաստ վերաբերմունքը տարակուսանք է առաջացնում նաեւ տանը: «Մեզ համար է խաղողը գերբնական միրգ: Իսկ Ռուսաստանի մեծածախ շուկաներում իտալական խաղողը  10 ռուբոլվ ավելի էժան է վաճառվում, քան մերը»,- NEWS.am –ին ասում է  «Սպայկա» ընկերության զարգացման նախագծերի հարցերով  մենեջեր Կարեն Բաղդասարյանը: 

Տեղական մրգերն արտերկրի մրգերի հետ համեմատելու հերթական առիթը  ի հայտ էր եկել Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Արմիկ Բակունցի մոտ, ով 2012 թ. աշնանը Իրանի Ֆարսի նահանգում էր եղել` Շիրազում, փորձի փոխանակման շրջանակում: «Ծավալները, տեխնոլոգիաները  դրված են հոսքերի վրա: Ճիշտ է, համը մի փոքր չոր է, սակայն դա չի խանգարում արտահանմանը. փաթեթավորում են եւ ուղարկում Չինաստան»:«Մեղրիի շրջանում մեկ-երկու սառնարանային տնտեսություն են հայտնվել: Սակայն անգամ դրանք թզի համար հարյուրտոկոսանոց երաշխիք չեն: Ենթաարեւադարձային մրգերից ամենավատը նրանք են «տանում» ճանպարհը: Ուստի այն տանում են միայն Երեւան: Ռուսաստան եւս մեր տարածաշրջանից թուզ գրեթե չի արտահանվում»,-ասում է  նա: