Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է Լոնդոն տեղափոխվել եւ այնտեղ ներդրումային ֆոնդ հիմնել՝ ավելի քան 1,3 մլրդ դոլար կապիտալով, գրում է բրիտանական The Evening Standard թերթը:
Խմբագրությունը նշում է, որ այդկերպ նա կկարողանա խուսափել Ֆրանսիայում տեսանելի ապագայում ներդրվելիք «հարուստների հարկից»: Սարկոզին եւ կինը՝ Կարլա Բրունին, հավանաբար կհաստատվեն էլիտար Հարավային Քենսինգթոն թաղամասում, գրում է «Ռոսբալտը»:
Միաժամանակ Սարկոզիին մոտ կանգնած աղբյուրները հերքում են այդ լուրերը, ֆրանսիական մամուլին վկայակոչելով գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Նշենք, ավելի վաղ ֆրանսիացիներին ցնցել էր երկրի հարկային քաղաքականությունից դժգոհ հայտնի դերասան Ժերար Դեպարդիեի՝ ֆրանսիական քաղաքացիությունից հրաժարվելը:




























