Մեքսիկայում շարունակվում են բուռն քննարկումները մայրաքաղաքի կենտրոնական երկու զբոսայգիներում Հեյդար Ալիեւի արձանի եւ Խոջալուի «ցեղասպանության» հուշակոթողի վերաբերյալ:
Չնայած նախկին քաղաքապետի կողմից ստեղծված հանձնաժողովի դրական որոշմանը, Մեքսիկայի նախորդ վարչակազմը եւ քաղաքապետը թողեցին իրենց պաշտոնները առանց գործնականում լուծում տալու հուշարձանների խնդրին: Բնականաբար, մեծ էր ճնշումը նոր քաղաքապետի վրա ադրբեջանական կողմից՝ չենթարկվելու հանձնաժողովի որոշմանը: Մասնավորապես, Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանը դատական հայց էր ներկայացրել Մեխիկոյի քաղաքապետարանի դեմ: Դատական գործընթացում պարտվելուց հետո վերջինս սպառնացել էր խզել դիվանագիտական կապերը Մեքսիկայի հետ, փակել դեսպանությունը եւ դիմել միջազգային դատարան:
Ադրբեջանի դեսպանի գործողություններին անդրադարձավ Մեխիկոյի քաղաքապետարանի հատուկ հանձնաժողովի երեք անդամներից մեկը՝ Գաբրիել Գուեռան, որը նշեց, որ ադրբեջանական կողմի այդօրինակ պահվածքը կարող է վերջնականապես փչացնել ադրբեջանա-մեքսիկական հարաբերությունները, իսկ դեսպանը բռնել է Մեքսիկայում անցանկանալի անձ (persona non-grata) հայտատարվելու ճանապարհը:
Մեքսիկական մի շարք առաջատար լրատվամիջոցներ դեկտեմբեր-հունվար ամիսներին հերթական ծավալուն անդրադարձերը կատարեցին հուշահամալիրների խնդրին:
Հունվարի 20-ին Հեյդարի Ալիեւի արձանի դիմաց մարդու իրավունքների հարցերով մեքսիկացի հիսունից ավելի ակտիվիստներ՝ մարդու իրավունքների հանրահայտ պաշտպաններ Դանիել Գերշենսոնի եւ Հոմերո Արիդյիսի գլխավորությամբ բողոքի ցույց կազմակերպեցին ընդդեմ Խոջալուի հուշահամալիրի եւ Ալիեւի արձանի:
Վերջին զարգացումների համատեքստում հունվարի 22-ին պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Մեքսիկայի քաղաքապետարանը, համաձայն որի վերջնական որոշում է կայացվել Հեյդար Ալիեւի արձանը հանել քաղաքի կենտրոնական «Paseo de





























