Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների «վերբեռնումը» հավերժ չի կարող լինել, այլապես դա արդեն համակարգի խափանում կդիտվի: Այսօր՝ հունվարի 23-ին 2012թ. արտաքին քաղաքական տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերբեռնելու մասին Օբամայի աշխատակազմի հայտարարությունը ՌԴ-ում ընկալվեց իբրեւ Ռուսաստանի հանդեպ Բուշի վարչակարգի վարած քաղաքականության անարդյունավետության խոստավանություն

Լավրովը նաեւ հավելել է, որ Մոսկվան ապագայում էլ կպատասխանի Վաշինգտոնի անբարյացակամ քայլերին, սակայն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման կողմնակից է:

Նախարարը նշել է, որ 2012թ. ԱՄՆ-ի հետ հարաբերությունները նախկինի պես առանցքային նշանակություն ուներին Եվրատլանտյան անվտանգության եւ համաշխարհային կայունության պահպանման տեսակետից: Ըստ նրա՝ ՀՀՊ-ի խնդիրը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների հիմնական սրողն է, բայց Մոսկվան պատրաստ է երկխոսության, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Անդրադառնալով Շնեերսոնի գրադարանի խնդրին՝ Լավրովն առաջարկել է հարցը լուծել դատական ճանապարհով եւ ամերիկյան դատարանի վճիռն անվանել է վրդովեցուցիչ ու անարդար: