Բալի-Եկատերինբուրգ չվերթի ուղեւորները վստահեցնում են, որ կործանիչի նշանառության տակ էին հայտնվել. Քաբուլի տարածքով թռչելիս Boeing 767-ին աֆղանական ռազմական օդանավ էր ուղեկցում: Ռուսաստան ժամանելով՝ Nordwind Airlines ընկերության անձնակազմը զեկուցել է կատարվածի մասին: Ռուս դիվանագետները թերահավատորեն են վերաբերվել:
Ըստ Life News-ի աղբյուրի՝ կործանիչը հպվելու աստիճան մոտեցել է ուղեւորատար ինքնաթիռին, ավելին՝ վերջինս նշանառության տակ էր: Ինքնաթիռում 285 ուղեւոր կար, այդ թվում 17 երեխա:
Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ միջադեպի մասին տեղեկություն չունի:





























