Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիայի հանրապետությանը՝ քրդերենով նախընտրական քարոզչություն իրականացրած պատգամավորության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուներին դատապարտելու համար։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իրենց թեկնածություններն առաջադրած Շուքրան Այդընը, Այշե Գյոքքանը, Օրհան Միրօղլուն, Մեսութ Բեքթաշը եւ նրանց աջակցող Այհան Էրքմենը դիմել են ՄԻԵԴ։ Քրդերենով նախընտրական քարոզարշավ իրականացրած եւ դրա համար դատապարտված 4 թեկնածուների հայցն ընդդեմ Թուրքիայի ՄԻԵԴ-ը բավարարել է՝ հիմնավորելով, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքերի համաձայնագրի խոսքի ազատության հետ կապված 10-րդ կետը։
ՄԻԵԴ-ի որոշմամբ հայցվորները կստանան 10 հազարական եվրո փոխհատուցում:





























