Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ինտիմ կապ է ունեցել իր համախոհ Պավել Լազարենկոյի հետ, հավաստիացնում է երկրի դատախազությունը: Այս պնդումը ներառված է պատգամավոր Եվգենիա Շերբանյայի սպանության գործով Տիմոշենկոյի դեմ հարուցված մեղադրանքի փաստաթղթի մեջ:
Փաստաթուղթը կազմողները հայտարարել են, որ «Լազարենկոն Տիմոշենկոյի հետ անձնական ջերմ հարաբերություններ էր պահել` նրա հետ սեռական կապի մեջ գտնվելով»: Հրատարակությունը պարզաբանել է, որ քննիչները հավանաբար ի նկատի են ունեցել Պյոտր Կիրիչենկոյի անցյալ տարի տված ցուցմունքները (Այս գործում որպես վկա հանդես եկած Լազարենկոյի համախոհներից), հաղորդում է«Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Ըստ հրատարակության, Կիրիչենկոն հավաստիացրել է, որ հնարավոր ինտիմ կապի մեջ գտնվող Լազարենկոյի եւ Տիմոշենկոյի համար նա սենյակ է վարձել «Կիեւ» հյուրանոցում նաեւ երեքսենյականոց լյուքս Կարլովի Վարիում: Եւ, իբր, Լազարենկոն ինքն է իր հետ կիսվել սիրային կապի մանրամասնություններով:
Յուլիա Տիմոշենկոն1990-ականների կեսից ղեկավարել է «Ուկրաինայի միացյալ էներգետիկ համակարգեր» ընկերությունը, իսկ նրա հովանավոր համարվել է այդ ժամանակ Ուկրաինայի վարչապետ Պավել Լազարենկոն:





























