ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերին եւ կանի ամեն ինչ՝ բանակցություններում առաջընթացի հասնելու եւ հակամարտությունը կարգավորելու համար: Այդ մասին Trend-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

«Ես այդ հարցի շուրջ կաշխատեմ  Ադրբեջանի բարձր ղեկավարության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համագործակցելով», - ասել է դեսպանը: Ըստ նրա՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը բոլոր ներգրավված կողմերի շահերից է բխում:

«Ես հուսով եմ, որ դրան հասնելու քաղաքական կամք կլինի: Մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ», - ասել է Մորնինգսթարը: