Ադրբեջանը շարունակում է սպառազինության մրցավազքը: Այսպես` 2012 թվականին նա զենքի եւ ռազմական տեխնիկայի ներմուծումով 18-րդ տեղն էր զբաղեցրել: Ըստ ԱՊԱ-ի, այդ մասին հաղորդվել է Միջազգային կենտրոնի զենքի վաճառքի վերլուծությունում (SAMTO):
Ըստ կենտրոնի կազմած վարկանիշի` Ադրբեջանն անցած տարի 804 մլն ԱՄՆ դոլարի զենք է գնել: Զենքի եւ ռազմական տեխնիկայի ներմուծման ցուցակի երկրորդ տասնյակի մեջ մտնում են Անգլիան, Իտալիան, Ճապոնիան, Նորվեգիան, ՄԱԷ-ն, ԱՄՆ-ը, Կանադան, Դանիան եւ Աֆղանստանը:
Ամենաշատ ներմուծողների ցուցակի առաջին տասնյակը գլխավորել է Հնդկաստանը (13 մլրդ 239 մլն դոլար): Ցուցակի հաջորդ հորիզոնականները զբաղեցրել են Իրանը, Օմանն, Ավստրալիան, Սաուդյան Արաբիան, Թայվանը, Ալժիրը, Չինաստանը, Իսրայելն ու Ինդոնեզիան:





























