Եվրոպայի խորհրդի խորհրդաևական վեհաժողովի ԱԺ պատվիրակությունում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանին փոխարեն կլինի ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային ժողովից:
Նաիրա Կարապետյանը փոխարինում է Հերմինե Նաղդալյանին եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում հանդես է գալու որպես փոխարինող անդամ: Նա այժմ գտնվում է Ստրասբուրգում:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարը ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Պատվիրակության հիմնական անդամներն են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Հայ ագզային կոնգերս խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության փոխարինող անդամներն են ՀՀԿ-ից` Նաիրա Կարապետյանը, ԲՀԿ-ից Վահե Հովհաննիսյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»` Զարուհի Փոստանջյանը:





























