Քրեական բոս Ասլան Ուսոյանը թաղվել է Մոսկվայում, սակայն եվրասիական քրեական եղբայրության նրա լեգենդար եղբայրակիցները շարունակում են գործել ԱՄՆ-ում տասնամյակներ շարունակ: Լրագրող Կարլ Շրեկը կիսվել է նախկին ԽՍՀՄ երկրներից դուրս եկած,Ուսոյանի հետ կապ ունեցող օրենքով գողերի կենսագրական փաստերով:
Նրանց մեջ առավել հայտնին Վյաչեսլավ Իվանկովն էր` Յապոնչիկ մականունով, որը նույնպես սպանվել է դիպուկահարի կողմից 2009 թվականի հուլիսին:
Եւս մեկ այդպիսի հեղինակություն է հանդիսանում Արմեն Ղազարյանն, որն իրեն մեղավոր է ճանաչել ավազակության մեջ: «Պզո» մականունով հայտնի Արմեն Ղազարյանին սպառնում էր ցմահ ազատազրկում բժշկական ապահովագրության ավելի քան 160 մլն դոլարի խարդախություն անելու համար:
Հեղինակի խոսքով` Ղազարյանի գործում պաշտոնական մեղադրանքի մեջ մտնում են մի շարք փաստեր, որոնք հաստատում են, որ նա հաճախ է հանցագործ աշխարհում հաշտարարի դեր խաղացել, եւ ուղորդվել է այսպես կոչված «գողական էթիկետով»:
Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, խորհրդային եւ հետխորհրդական ժամանակաշրջանի կազմակերպված հանցագործություններով զբաղվող Մարկ Գալեոթին հայտարարել է, որ ԱՄՆ-ում գտնվում են 6-8 օրենքով գողեր: Նրանցից մի քանիսը ռուսական ծագում ունեն, սակայն նրանց մեծամասնությունը հարավային ծագում ունեն` Հայաստանից, Ադրբեջանից եւ Վրաստանից:
Գալեոթիի խոսքով` Ուսոյանը քրեական եղբայրության հին գվարդիայում այն վերջին անհատներից մեկն էր, որ իր կարգավիճակը ստացել է բանտում եւ դեռ կցված էր գողական օրենքների դոգմաներին: Այսօրվա գողերը դաջվածքներ եւ մականուններ ունեն, բայց չեն հետաքրքրվում «եղբայրության» կյանքով, նշել է պրոֆեսորը:
Նաեւ, նրա խոսքով`համարվում է, որ «եվրոպական քրեական սինդիկատին» հարում են եւ Ուսոյանի հետ որոշ կապ ունեն Թեմուրի Միրզոեւը, Կոբա Շեմազաշվիլին, Լաշա Շուշանաշվիլին եւ Վլադիմիր Վագինը, որոնք ընգրկվել են ԱՄՆ Ֆինանսների նախարարության «սեւ ցուցակում»:





























