Արքայազն Հարիի  հարցազրույցը, որը նա տվել է Աֆղանստանում զինվորական ծառայությունից հետո, զարմացրել է «Թալիբան» շարժման ներկյացուցիչներին: Արքայազնի թեթեւամտությունը թալիբները համարել են «հոգեկան խանգարում»:

Հարին պատմել է, որ ամենաշատն իրեն դուր է եկել «Apache» ուղղաթիռով թռիչքը. «Ես հատկապես գնահատում եմ, երբ անմիջականորեն նստում եմ ղեկանիվի մոտ եւ ղեկավարում ռազմական օպերացիաները: Դա ինձ համար հաճելի է, քանի որ, գիտեք,  ես սիրում եմ «PlayStation» կամ «Xbox» խաղալ, ուստի նախընտրում եմ, որ իմ մատները զբաղված լինեն գործով», -ասել է Եղիսաբեթ  II-ի թոռը: Բացի այդ, ավելի վաղ նա նշել էր, որ  սպանելով «Թալիբանի» առաջնորդին, նա նրան «դուրս է հանել խաղից», գրում է  «The Telagraph»-ը:

Ծայրահեղականների ներկայացուցիչ Զաբիուլա Մոջահեդը, ով Հարիին սպառնացել էր սպանել գործուղման սկզբին, արքայազնի խոսքը վիրավորական է համարել: «Պատերազը խաղի հետ համեմատելն անթույլատրելի է թե սովորական զինվորի, թե, առավել ես, արքայազնի համար, ով պետք է իր երկրի համար բարոյականյության օրինակ դառնա»,-ասաել է  Մոջահեդը:  «Մենք շատ ենք լսել, որ Աֆղանստանում ծառայող օտարերկրացիները տուն են վերադառնում անհավասարակշիռ հոգեկան վիճակով: Ամենայն հավանականությմաբ, նաեւ Հարին է տուժել»,- պարզաբանել են գրոհայինները, հաղորդում է  «NEWSru.com»-ը: