Հունվարի 14-ին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտի վիրահատություն տարած Հայաստանի քաղաքաշինության նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Սամվել Թադեւոսյանը երկու օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը: Նա նշեց, որ նախարարի առողջական վիճակը լավ է, իսկ թե երբ դուրս կգա աշխատանքի, բժիշկները կոնկրետ բան չեն ասել:
«Պարոն Թադեւոսյանի առողջական վիճակը նորմալ է, հետվիրահատական ընթացքը անցնում է նորմալ, առանց բարդությունների: Նա գտնվում է տանը, անհրաժեշտության դեպքում` նաեւ բժիշկների հսկողության տակ: Հուսանք, որ շուտ դուրս կգա աշխատանքի»:,- ասաց մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Սամվել Թադեւոսյանին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտի բաց վիրահատություն է արվել:





























