Արաբական «հեղափոխությունները» եւ անկայունությունը Մալիում հնարավորություն են տվել ահաբեկիչներին մեծացնել ազդեցությունը Հյուսիսային Աֆրիկայում։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հունվարի 23-ին ելույթ ունենալով Սենատում։

«Հարձակումը, որին ենթարկվեցինք Բենղազիում, դատարկ տեղը չի առաջանում։ Արաբական հեղափոխությունները փոխել են ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, իսկ անկայունությունը Մալիում վերածել է այդ երկիրը ահաբակիչների ապաստարանի, ովքեր մտադիր են մեծացնել իրենց ազդեցությունը եւ նոր հարձակումներ գործել։ Նման օրինակներից է Ալժիրի դեպքերը»,- ասել է Քլինթոնը։

Պետքարտուղարը խոստացել է որ Պետքարտուղարությունը անվերապահորեն կիրականացնի այն բոլոր առաջարկությունները, որը կներկայացնի Բենղազիի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը։ «Մենք Պենտագոնի հետ սպառնալիքի համապարփակ գնահատում կիրականացնենք, այսպիսի գնահատում չի անցկացվել ոչ մի անգամ։ Մենք կոնգրեսին ֆինանսավորման փոփոխության հարցում ենք կատարել եւ կավելացնենք դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը, այդ թվում՝ նաեւ տեխնիկական անվտանգությունը»,- ասել է Քլինթոնը։