Ճապոնիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Թարո Ասոն գտել է երկրում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ոչ ստանդարտ եղանակ: Նա կարծում է, որ եթե թույլ տրվի տարեց մարդկանց ավելի շուտ մահանալ,  դա կօգնի նվազեցնել Ճապոնիայում սոցիալական օգնության համակարգի լարվածությունը:

72-ամյա Թարո Ասոյի խոսով` երկինքն արգելում է ապրել, երբ դուք ցանկանում եք մահանալ: «Ինձ հարմար չի լինի, եթե ես իմանամ, որ իմ կյանքի համար ծախսերը վճարվում են պետբյուջեից եւ մի քանի տասնյակ միլիոն իենի են հասնում»,-հայտարարել է նա:

Փոխվարչապետը հետո ստիպված է եղել ներողություն խնդրել իր խոսքերի համար, գրում է  «Իզվեստիան»: Նրան անմիջապես զանգահարել է նախարարների կաբինետի քարտուղար Եսիհիդե Սուգան` ստուգելու նման հայտարարության իսկությունը:

«Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ խոսքերի համար: Սրանք իմ անձնական հայացքներ են, որոնք հնարավոր է չարժեր ներկայացնել հանրությանը»,-արդյունքում ասել է փոխվարչապետը: