Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունվարի 25-ին հրավիրված է «ռուսական նախաճաշի», որը տեղի կունենա Դավոսում` Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, գրում է «Ինտերպրեսնյուս» վրացական գործակալությանը:
«Այդ նախաճաշին ներկա են լինելու բիզնեսի վերնախավի ներկայացուցիչներ: Ինձ ներդրումներն են հետաքրքիր, եւ այդ առումով պլանում շատ ծանոթներ կլինեն», - ասել է Իվանիշվիլին:
Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Իվանիշվիլին Դավոսում ռուսական ղեկավարության ներկայացուցիչների, այդ թվում իր գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպում չի նախատեսում: Մեդվեդեւի մասնակցությունը ֆորումի աշխատանքին նախատեսված է հունվարի 23-24-ին:





























